Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի իր ելույթում՝ նախքան քվեարկությունը, անդրադարձել է նաեւ տնտեսական հարցերին: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն «իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության եւ աղքատության կրճատման իրական գործիք»։ 08.05.2018 | 13:35 Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ «Տնտեսության զուտ վիճակագրական աճերը, որոնք էական ոչինչ չեն փոխում մարդկանց կյանքում, մնում են՝ որպես սովորական վիճակագրություն։ Մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որը կտրուկ կմեծացնի պետական բյուջեի եկամուտները, ինչը, իր հերթին, հնարավորություն կտա մտածել կենսաթոշակների, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի իրական աճերի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ 01.05.2018 | 14:51 Փաշինյանը խոսել է գյուղացիներին «վարկային բեռի տակից հանելու» մասին «Պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը, շեշտակի նվազեցնել չմշակվող հողերի քանակը, սահմանել հարկային եւ այլ արտոնություններ։ Կառավարությունը պետք է օգնի գյուղացուն վարկային անտանելի բեռների թեթեւացման հարցում։ Մենք մտադրված ենք բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած, հատկապես գյուղացիական վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներում իրականացնելու համար՝ պետական բյուջեի, բանկերի համար ընդունելի վնասի շրջանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա տեսակետ է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում արտահանման ահռելի պոտենցիալ կա, որը «չի օգտագործվում այդ ոլորտում առկա փաստացի մենաշնորհների պատճառով»։ Tweet Դիտում՝ 1909