Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ
08.05.2018 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42 պատգամավոր:
Այսպիսով, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կառավարության եւ երկրի ղեկավար է դարձել խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը:
Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում:
1991թ. ընդունվել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, որտեղից հեռացվել է 1995թ.՝ լրագրողական գործունեության պատճառով:
1994-1995թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:
2008 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
2017թ. ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքից:
Ամուսնացած է, ունի չորս զավակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: