Փաշինյանը խոսել է գյուղացիներին «վարկային բեռի տակից հանելու» մասին

01.05.2018 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #վարկ
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «պետությունը եւ վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն ժամկետանց վարկերի շուրջ»:

Այս մասին նա հայտարարել է ԱԺ հատուկ նիստում հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներին։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս հարցի քննարկումները պետք է սկսել օր առաջ։

«Պետությունն ու վարկային կազմակերպությունները պետք է բանակցեն՝ գյուղացիներին վարկային բեռի տակից հանելու, ինչպես նաեւ չմշակվող հողերի ընդլայնումը կանխելու համար»,- ասել է նա։

«Սրա համար մեզ անհրաժեշտ է պետական բյուջեի եկամտային մասի կտրուկ մեծացում, եւ ես համոզված եմ, որ մենք դա կկարողանանք անել։ Ունենք կոնկրետ գաղափարներ բյուջետային եկամուտներն ավելացնելու, առեւտրային համակարգի փոփոխության մասով»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ իր ծրագրային ելույթում վարչապետի թեկնածուն հայտարարել էր նաեւ, որ «բազմաթիվ վարկային կազմակերպություններ, օգտվելով մարդկանց չիմացությունից եւ նեղ վիճակից, աներեւակայելի բարձր տոկոսներով վարկեր են  բեռնել քաղաքացիների վրա»:

«Դրանց գումարվում է նաեւ տխրահռչակ «վերխերի ինստիտուտը», երբ անելանելի վիճակում հայտնված գյուղացին ստացված վարկի 20-25%-ը ստիպված է մուծել պաշտոնյային: Մենք պետք է լուծենք վարկային տույժ-տուգանքների խնդիրը եւ դա պետք է այնպես անենք, որ չտուժեն բանկերն ու վարկային կազմակերպությունները: Գործընթացը պետք է կազմակերպվի անցնցում՝ քննարկումների եւ բանակցությունների միջոցով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 2170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW