«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացնում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը «Լիդիան Ինթերնեյշնլի» նոր նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն է նշանակել Ժոաո Կարելլիոյին: Նա այս պաշտոնում կփոխարինի Հովարդ Սթիվենսոնին:«Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Սթիվենսոնին վերջին 4 տարիների ընթացքում «Լիդիան»-ին մատուցած իր ծառայությունների եւ ներդրած ավանդի համար, որոնք հասցրեցին Ամուլսարի ծրագիրը շինարարության ավարտական փուլ: Մենք ողջունում ենք պարոն Կարելլիոյին «Լիդիան»-ում: Նա բերում է զգալի փորձառություն, ինչը կարեւոր կլինի Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի եւ հետագա առաջընթացի համար»,- ասել է տնօրենների խորհրդի նախագահ Գորդոն Ուայլին:Ժոաո Կարելլիոն ունի ավելի քան 30 տարվա փորձառություն հանքարդյունաբերության եւ ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ տարբեր երկրներում: Ներկայում նա է TMAS Resources Inc. եւ Lucky Minerals Inc. ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նրա աշխատանքային գործունեությունն ընդգրկում է հանքարդյունաբերական ծրագրերում ղեկավար պաշտոններ Լատինական Ամերիկայում, Եվրոպայում եւ այլուր: Ժոաո Կարելլիոն 2012-2014 թթ. եղել է Eco Oro Minerals Corp.-ի նախագահը, գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաեւ 2007-2012 թթ. Lundin Mining Corporation-ի գործադիր փոխնախագահը եւ գործառնական գծով գլխավոր տնօրենը: Ունի հանքարդյունաբերական ինժեների բակալավրի աստիճան Միացյալ թագավորության Նյուքասլ Ըփոն-Թայնի համալսարանից եւ Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Միացյալ թագավորության Եվրոպական կառավարման դպրոցից: Tweet Դիտում՝ 1851