Հունիսի 2-ից վերսկսվում են Բրյուսել-Երեւան-Բրյուսել չվերթները

19.03.2018 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Brussels Airlines #Քաղավիացիա
Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը հունիսի 2-ից կիրականացնի Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ:


ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաեւ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր շաբաթ օրը:

Հուլիսի 3-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:
Դիտում՝ 3630

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW