Քննարկվել են Երեւան-Բրյուսել չվերթի մանրամասները

28.10.2016 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներին` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին եւ Օդային քաղաքականության, կառավարության եւ միջազգայն հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:

Հանդիպման ընթացքում բելգիական կողմը նշել է, որ Brussels Airlines-ը 2016թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2017թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ամեն ուրբաթ Երեւան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:

Քաղավիացիայում նշել են, որ ընկերությունը նախատեսում է 2017թ. անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:

Սերգեյ Ավետիսյանը բարձր է գնահատել բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարեւորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումն ու շուկայի դիվերսիֆիկացումը:

Դիտում՝ 3946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW