Երեւանում ընթանում են «Շեֆիլդի համալսարանի օրերը»

06.03.2018 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շեֆիլդի համալսարան #Beeline
Երեւանում մարտի 5-ից 6-ը անցկացվող «Շեֆիլդի համալսարանի օրերի» շրջանակում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը վարպետության դաս է վարել «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» թեմայով։  

«Շեֆիլդի համալսարանի օրերի» ընթացքում փորձառու մենեջերները կառավարման ոլորտում աշխատող մասնագետների հետ կիսվում են իրենց գիտելիքներով, հաջողության բանաձեւերով եւ աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելու գաղտնիքներով։


«Executive MBA ծրագրի ուսանողները դեպի բարձունքներ ձգտող մենեջերներ են, ովքեր համատեղում են իրենց աշխատանքը բարդ ուսոնմնական ծրագրի հետ եւ վճռական են գերազանց կրթություն ստանալու հարցում՝ համոզված լինելով, որ այն կնպաստի իրենց հետագա մասնագիտական հաջողություններին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտների մասնագետներ կամ ղեկավարներ են, ովքեր ցանկանում են էլ ավելի զարգացնել իրենց հմտությունները, լինել բազմակողմանի պատրաստված առաջնորդներ, ովքեր չեն վախենում դժվարություններից եւ փորձում են բարձրացնելով իրենց գիտելիքի որակը աջակցել թե՛ իրենց ընկերությունների, թե՛ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը», - ասել է Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի Տարածաշրջանային տնօրեն Լիլիթ Շահզադեյանը։

Beeline-ի ղեկավարից բացի վարպետության դասեր են անցկացրել նաեւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի եւ «ԱրմԱս»-ի տնօրենները։
Դիտում՝ 2632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW