Մարտի 5-6-ը Երեւանում կանցկացվեն Շեֆիլդի համալսարանի օրեր:Միջոցառումը կմեկնարկի մարտի 5-ին` ժամը 17:00-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի եւ Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի MBA-ի ուսանողների կարիերայի եւ մասնագիտական զարգացման գծով գլխավոր քոուչ/մասնագետ Նիկ Լամբրիդիսի ողջույնի խոսքից:Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի օտարերկրյա ուսանողերի գծով տնօրեն Գրեգորի Դիկայոսը կներկայացնի Շեֆիլդի համալսարանի ծրագրերը եւ Հայաստանում հասանելի նոր կրթաթոշակները: Ժամը 18:00-ին կմեկնարկի «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» խորագրով վարպետության դասը: Վարպետության դասի ընթացքում ճանաչված փորձագետները կկիսվեն ներկաների հետ իրենց փորձով: Քննարկումը կվերաբերի անձնական եւ կազմակերպչական հաջողության առանցքային խնդիրներին, իրենց կարիերայի ընթացքում սերտած հմտություններին եւ անձնական կյանքը բալանսավորելու ուղիներին:Քննարկման պանելային խոսնակներն են Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Արմենիա Մարիոթ հյուրանոցի գլխավոր մենեջեր Կատալինա Սյուզանը, ArmAs Wines գինու եւ կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը եւ Alcon Armenia NOVARTIS ակնաբուժական ընկերության գլխավոր տնօրեն Աստղիկ Սարգսյանը:Մարտի 6-ին Նիկ Լամբրիդիսը «Նեյրոառաջնորդություն/Ուղեղի վրա հիմնված մեթոդներ առաջնորդների համար» խորագրով ինտենսիվ դասընթաց կանցկացնի: Այն կմեկնարկի ժամը 10:00-ին եւ կտեւի մինչեւ 18:15-ը, ներառյալ` ճաշի ու սուրճի ընդմիջումը:Նիկ Լամբրիդիսը մասնագիտանում է hաղորդակցության, քոուչինգի եւ էմոցիոնալ բանականության մեջ: Նա ունի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի կողմից շնորհված կենսաբժշկական ինժեներիայի մագիստրոսի աստիճան եւ Ֆրանսիայի INSEAD բիզնես դպրոցի կողմից տրված կազմակերպչական հոգեբանության վկայական:Նա Աթենքում տեղակայված եւ շուրջ 12 երկրից հաճախորդ ունեցող Advisor Training and Coaching ՍՊԸ-ի հիմնադիրն է եւ գլխավոր տնօրենը: Վերջին 12 տարվա ընթացքում նա դասընթացներ է անցկացրել մի շարք միջազգային կազմակերպություններում, որոնց թվում են Pfizer-ը, Novartis-ը, WIND-ը, Abbott-ը, ROCHE-ն, Eurobank-ը, Citibank-ը, Marks and Spencer-ը, Johnson & Johnson-ը, Sanofi-Aventis-ը:Առաջնորդությանը վերաբերող մի շարք գրքեր եւ վերապատրաստման ծրագրեր կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես առաջնորդները կարող են ավելիին հասնել՝ կատարել ավելի շատ, ավելի լավ, ավելի արագ աշխատանք եւ գրանցել տպավորիչ արդյունքներ: Մենք տարվել ենք արագ տեմպերով շարունակական զարգացում ապահովելու գաղափարով, ինչն իր հերթին հանգեցրել է առաջնորդների եւ նրանց հետեւորդների շրջանում սթրեսսի աճող մակարդակին եւ վատթարացող հարաբերություններին: Զգոնությունը որպես առաջնորդության փորձ եւ կորպորատիվ կուլտուրա շատ խոստումնալից է հավասարակշռության եւ առողջության վերականգման տեսանկյունից: Մենեջմենթին եւ առաջնորդությանը վերաբերող ժամանակակից գրականության մեծ մասը կանխատեսելի է եւ վերաձեւակերպում է 19-րդ եւ 20-րդ դարի ինստիտուցիոնալ մտածողությունը՝ բազմախնդիր գործունեությունը, ավելի արդյունավետ եւ արագ գործելաոճը, պլանավորումը, վերլուծությունը եւ խնդիրներ լուծելը, ստերոիդների հետ աշխատանքը: Առաջնորդների արդյունավետությունը որոշվում է իրենց ձեռքբերումներով: Այնուամենայնիվ, այդ ձեռքբերումները առաջնորդների՝ մյուսների վրա ունեցած ազդեցության արդյունքն են: Վարքագիծը պայմանավորված է մտածողությամբ եւ զգացմունքներով: Մտածողությունն ու զգացմունքները կարող են գիտակցության կամ անգիտակից վիճակի հետեւանք լինել: Նեյրոգիտական հետազոտությունը ցույց է տվել, որ մեր գործողությունները, որոշումները եւ ընտրությունը ներքին, հաճախ չգիտակցված ուժերի արդյունքն են եւ մեզ հաճախ են ուղղորդում դեպի ուղեղի արձագանքման եւ պաշտպանական մեխանիզմները: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ աշխատավայրում առաջանում են վարակիչ եւ կպչուն էմոցիաներ, որոնք հաճախ պայմանավորված են առաջնորդների էմոցիոնալ վիճակով:Եթե հետաքրքրված եք եւ ցանկանում եք մասնակցել «Հայաստանում Շեֆիլդի համալսարանի օրերի» միջոցառմանը, այցելե՛ք www.sheffielddays.eu կայքը կամ գրե՛ք lshahzadeyan@citycollege.sheffield.eu հասցեով: Tweet Դիտում՝ 10475