Ներկայացվել են բելառուսական էլեկտրամոբիլների հնարավորությունները

22.02.2018 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյան #Բելառուս # Իգոր Նազարուկ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան  Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։

Քննարկվել են երկու պետությունների միջեւ միջպետական ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման մեխանիզմներին, տրանսպորտային համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, մուլտիմոդալ փոխադրումների ակտիվացմանը, Բելառուսի հետ ուղիղ եւ տարանցիկ ավիաչվերթների իրականացմանը վերաբերող հարցեր:


Նախարարը դեսպանին ներկայացրել է նաեւ Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը: Իգոր Նազարուկն էլ նշել է, որ Բելառուսում արդեն իսկ գործում է միասնական երթուղային համակարգ:

Անդրադառնալով ուղեւորափոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նախարարին ներկայացրել է բելառուսական արտադրության ավտոբուսների, այդ թվում՝ էլեկտրամոբիլների որակական եւ տեխնիկական առանձնահատկությունները։


Նա առաջարկել է դիտարկել Հայաստանի միջմարզային ուղեւորափոխադրումներում այդ ավտոբուսների կիրառման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել արտադրող եւ Բելառուսում միասնական երթուղային համակարգը մշակած ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ առավել մանրամասն քննարկել ներկայացված տրանսպորտային միջոցները Հայաստանի բնակլիմայական, ռելիեֆային պայմաններում շահագործելու, ինչպես նաեւ դրանց տեխնիկական սպասարկումը կազմակերպելու հնարավորությունների շուրջ։
Դիտում՝ 3301

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW