Հանրապետությունում միասնական երթուղային ցանց կներդրվի

20.07.2017 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#տրանսպորտ #Վահան Մարտիրոսյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել միասնական երթուղային ցանց, որը հնարավորություն կտա հանրապետության բոլոր համայնքներն ապահովել տրանսպորտային սպասարկմամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ ցանցի ստեղծումը կնպաստի ուղեւորափոխադրումների արդյունավետության եւ ոլորտի վերահսկողության մակարդակի բարձրացմանը:

Ցանցի ստեղծման նպատակով նախատեսվում է գնահատել համայնքների ուղեւորահոսքերի ծավալները, որոշել ժամային ծանրաբեռնվածությունը, կազմել համապատասխան չվացուցակներ եւ ընտրել տրանսպորտային միջոցները:

Նախատեսվում է կազմակերպել արդյունավետ ուղեւորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետեւ՝ դեպի Երեւան:

Նախարարը նշել է, որ երթուղիները սպասարկելու նպատակով հայտարարվելիք մրցույթներին հնարավորություն կունենան մասնակցել նաեւ միջազգային օպերատորները:
Դիտում՝ 30233

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW