Բելառուսը քննարկում է ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հարցը

30.06.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մուլտիմոդալ փոխադրում #ՀԿԵ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Բելառուսի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի երեւանյան դեպո։

Ինչպես հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, փոխադրումների անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված քայլերը, ինչպես նաեւ մուլտիմոդալ բեռնափոխադրումների պիլոտային ծրագրի արդյունքները։


Քննարկվել են Բելառուսից տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները:

Անատոլի Սիվակի խոսքով՝ իրենք եւս ուշադրության կենտրոնում են պահում անվտանգության հետ կապված խնդիրները՝ կարեւորություն տալով բարձր տեխնոլոգիաների կիրառմանը։ Նա ներկայացրել է Բելառուսում այդ նպատակներով կիրառվող այն արտադրանքները, որոնք կարող են հետաքրքրել ՀԿԵ-ին։
Դիտում՝ 4622

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW