Հայ գինեգործները շահութաբեր պայմանագրեր են ակնկալում «ՊրոդԷքսպո»-ից

05.02.2018 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Մուրադյան #գինի #ՊրոդԷքսպո
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-9-ը Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:

Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում երկրորդ անգամ:

«Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել եւ ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:


Նախարարությունում նշել են, որ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավական մեծ է:

Գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ եւ շահութաբեր պայմանագրեր:

Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:

Ցուցահանդեսին մասնակցում է 2200 ընկերություն ավելի քան 62 երկրից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70 000 այցելու:
Դիտում՝ 1788
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW