ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է գյուղատնտեսական հումքի մթերման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին մասնակից բանկերի եւ ՈՒՎԿ-ների վերջնական ցանկը:Ծրագրի մասնակիցներն են՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս Բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Evocabank-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Բիբլոս Բանկ Արմենիան, «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ-ն (նախկին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն: 19.09.2017 | 16:46 Մթերման սուբսիդավորվող վարկեր տրամադրող բանկերի ցանկը համալրվել է Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության 2017թ. դեկտեմբերի 21-ի նիստում: Ծրագրի շրջանակում տարեկան առավելագույնը մինչեւ 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը սուբսիդավորվելու է, իսկ վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1 մլրդ դրամ:«Պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը եւ աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2070