Մթերման սուբսիդավորվող վարկեր տրամադրող բանկերի ցանկը համալրվել է
19.09.2017 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ PAN Photo

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրին մասնակցելու համաձայնություն տված բանկերի եւ վարկային կազմակերպությունների ցանկում ավելացել են նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Բիբլոս Բանկ Արմենիան:
Ցանկում, ընդհանուր առմամբ ներառված են՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը, Արարատբանկը, Արդշինբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Պրոմեթեյ Բանկ-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Բիբլոս Բանկ Արմենիան, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն եւ «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն:
«Ծրագրից օգտվելու նպատակով պտուղբանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է մինչեւ հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել բերքի գնման պայմանագրեր եւ աշխատել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տարեկան առավելագույնը 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3%: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմելու է 150 մլն դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: