Հայտնի են մթերման սուբսիդավորվող վարկեր տրամադրող բանկերն ու ՈՒՎԿ-ները

30.08.2017 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#մթերման վարկերի սուբսիդավորում #գյուղնախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրապարակել է հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի մասնակիցների ցանկը:

Ինչպես նշել են նախարարությունում, այսօրվա դրությամբ ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետեւյալ բանկերն ու վարկային կազմակերպությունները․

- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ,
- Ամերիաբանկ,
- Արարատբանկ,
- Արդշինբանկ,
- Արմսվիսբանկ,
- Ինեկոբանկ,
- Կոնվերս Բանկ,
- Հայբիզնեսբանկ,
- Հայէկոնոմբանկ,
- Պրոմեթեյ Բանկ,
- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ,
- «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ:
 
«Ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն եւ խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ եւ մինչեւ 2017թ. հոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխան պայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձեւի»,- ասված է հաղորդագրությունում:


Նախարարությունում հիշեցրել են, որ ծրագրի շրջանակում տարեկան առավելագույնը 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3%: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմելու է 150 մլն դրամ:
Դիտում՝ 6972
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW