Բանկերը միանում են մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին
17.08.2017 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, որը համագործակցության եռակողմ հուշագիր է ստորագրել կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանի եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանի հետ:
Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի եւ բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի եւ բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու եւ մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները:
«Ծրագրով վերամշակման ոլորտում գործող ընկերություններին պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով: Քանի որ ծրագիրը փորձնական է, այս տարի յուրաքանչյուր շահառու կկարողանա ստանալ մինչեւ 150 մլն դրամ, սակայն հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: