Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը կհեշտացվի

30.11.2017 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգը հստակեցման կարիք ունի:

«Տեղական եւ օտարերկրյա ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման գործող կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, եւ դրանից ելնելով՝ հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաեւ հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,- նշել է վարչապետը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին եւ Առեւտրաարդյունաբերական պալատին առաջարկվել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու եւ հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի եւ ընթացակարգերի հստակեցման հարցերին։
Դիտում՝ 2119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW