Հայաստանի զարգացման հիմնադրամը «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական եւ բիզնես պլանավորման 4 նախագիծ ներկայացրել է մասնագետների քննարկմանը։ Նախագծերի էլեկտրոնային տարբերակները եւ հարցաթերթիկը հասանելի են այստեղ:Ինչպես հայտնել են հիմնադրամում, հայտարարված մրցույթին մասնակցել եւ աշխատանք են ներկայացրել ամերիկյան AECOM, բրիտանական ARUP, լիբանանյան ERGA եւ ամերիկյան SWA ընկերությունները, որոնք ունեն զբոսաշրջային ուղղությունների ծրագրման 30-60 տարվա փորձ: 13.02.2017 | 11:34 «Նոյ» թաղամասը կխթանի մշակութային տուրիզմի զարգացումը Մրցույթի մասնակիցների առջեւ խնդիր էր դրվել ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական, խոհանոցային, արվեստի, արհեստների լավագույն մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները ներկայացնող թաղամասի հայեցակարգ։ Ազգագրագետների, ճարտարապետների, տուրիզմի մասնագետների ու հանրության այլ անդամների ուղարկած կարծիքները խմբավորելուց, մշակելուց հետո նախագծերը կներկայացվեն ներդրողներին եւ կընտրվի հաղթող ընկերությունը։ «Մասշտաբային ներդրումային ծրագրով Երեւանում կառուցվելիք թաղամասը կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունն ու գրավչությունը։ Ծրագրի բիզնես տրամաբանությամբ՝ Երեւան այցելող զբոսաշրջիկը թաղամասում, որպես այցեքարտ, ծանոթանալով, ասենք, Գորիսի կամ Լոռվա կոլորիտին, կշահագրգռվի այցելել նաեւ մարզեր ու ավելին տեսնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Նախնական գնահատմամբ՝ շուրջ $150 մլն ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Լավագույն նախագծի ընտրությունից հետո հաղթող ընկերությունը փետրվարին կներկայացնի թաղամասի մաստեր պլանը: Շինարարությունը նախատեսվում է սկսել գարնանը։ Tweet Դիտում՝ 6328