Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածումˋ Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս:Մեդիամաքսի հետ զրույցում վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանն ասել է, որ ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $100 մլն:«Կառուցապատվելու է շուրջ 9.2 հա տարածքով եւ 150 հազ. քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Այնտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն) ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ»,- նշել է ճարտարապետը:Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 4827