«Գրանթ Թորնթոն»-ը ճանաչվել է «տարվա գործատու»

17.10.2017 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն #Էդվարդ Նասբաում
«Գրանթ Թորնթոն»-ն արդեն երրորդ անգամ հաղթող է ճանաչվել International Accounting Bulletin (IAB) ամսագրի «տարվա գործատու» անվանակարգում:

Ընկերությունում նշել են, որ մրցանակաբաշխությունը ըստ արժանվույն է գնահատել նաեւ «Գրանթ Թորնթոն»-ի հայտերը 2 անվանակարգում. ընկերության` «Կանայք բիզնեսում» զեկույցը ստացել է «Տարվա նախաձեռնություն եւ գաղափարական առաջնորդություն» մրցանակ, իսկ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումը արժանացել է «Կյանքի ընթացքում ոլորտում ունեցած ձեռքբերումների» համար մրցանակի:


«Տարվա գործատու» մրցանակը հանձնելիս գնահատող հանձնաժողովը նշել է. ««Գրանթ Թորնթոն»-ը շուկայում ճանաչված է աշխատակիցների հանդեպ ունեցած իր նվիրվածությամբ ինչպես անդամ ընկերությունների, այնպես էլ գլոբալ մակարդակում: «Գրանթ Թորնթոն»-ը իր որդեգրած «Համատեղ աճ 2020» ռազմավարության մեջ նշում է, որ նպատակ ունի լինել լավագույն ընկերություն ոչ միայն իր հաճախորդների, այլ նաեւ իր աշխատակիցների համար: Այս նպատակին հասնելու համար իրականացվում են մի շարք նախաձեռնություններ. մասնավորապես՝ մեծ շեշտադրում է արվում փոփոխվող ժամանակաշրջանում առաջնորդության վրա՝ հիմնվելով «մարդիկ մեր ամենամեծ հարստություններն են» գաղափարախոսության վրա»: Գնահատող հանձնաժողովը «Գրանթ Թորնթոն»-ի այս մոտեցումը ներկայացրել է որպես բացառիկ:

«Տարվա նախաձեռնություն եւ գաղափարական առաջնորդություն» մրցանակը հանձնելիս IAB-ի փորձագետները նշել են. ««Գրանթ Թորնթոն»-ն արժանացել է այս մրցանակին, քանի որ փորձում է լուծել շատ արդիական խնդիր՝ գենդերային հավասարության խնդիրը: Յուրաքանչյուր տարի «Գրանթ Թորնթոն»-ը հրապարակում է զեկույց, որը ցույց է տալիս ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության աստիճանը եւ ցույց է տալիս ուղին, որով կարելի է հասնել բազմազանության: Զեկույցում նաեւ նշվում է, որ բազմազանությունը հաջողության հասնելու էական տարրերից է, եւ հավասար մոտեցումը առանցքային դեր է խաղում ընկերությունների համար»:

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումին մրցանակը հանձնելիս IAB-ի փորձագետները նշել են. «Մրցանակը Նասբաումին տրվեց հենց այս տարի, քանի որ տարեվերջում նա անցնելու է թոշակի՝ 8 տարի «Գրանթ Թորնթոն»-ը գլխավորելուց հետո: Իր պաշտոնավարման ընթացքում ցանցի համաշխարհային հասույթը աճել է 33%-ով, իսկ աշխատակիցների թիվը՝ 55% ով: Միեւնույն ժամանակ ցանցի անդամակցությունը աճել է 26% -ով, իսկ գրասենյակների թիվը 529-ից հասել է 733-ի»:
Դիտում՝ 8798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW