ՀՀ-ն «ավելի ակտիվ կբարելավի» Doing Business-ում իր դիրքերը

03.10.2017 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Doing Business
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017թ. միջոցառումների իրականացման ընթացքը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 22-ը: Մնացած 27-ը գտնվում են ընթացքի մեջ, եւ նախատեսվում է դրանք ավարտին հասցնել ըստ սահմանված ժամանակացույցի՝ մինչ նոյեմբերի վերջ: Ըստ զեկուցողների՝ ակնկալվում է, որ 2017թ. միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում Հայաստանն իր դիրքը կբարելավի մի քանի կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը:

Միջոցառումներն իրականացվում են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:  

Կարեն Կարապետյանը պատասխանատուներից պահանջել է ակտիվ աշխատել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների արդյունավետությունը գնահատելու նպատակով, ինչպես նաեւ հետադարձ կապ պահպանել բիզնես հանրության հետ:
Դիտում՝ 1974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW