Schneider Electric-ը գիտատեխնոլոգիական ծրագրեր կիրականացնի ՀՀ-ում

29.09.2017 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Schneider Electric
ՀՀ կառավարությունն ու էներգիայի կառավարման ու ավտոմատացման բնագավառում մասնագիտացված ֆրանսիական Schneider Electric ընկերությունը կհամագործակցեն գիտատեխնոլոգիական ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ԱՊՀ-ում եւ Ռուսաստանում Schneider Electric ընկերության բիզնեսի զարգացման եւ ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը:


Կողմերը պայմանավորվել են Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացումն ու տեխնոլոգիական փորձի փոխանակումը խթանելու նպատակով մշակել գիտատեխնոլոգիական ոլորտի համատեղ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունների ծրագիր:

Schneider Electric ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանն ու Արմեն Բադալովը ներկայացրել են ընկերության ծրագրերը Հայաստանում, մասնավորապես՝ արտադրական գործունեություն ծավալելու հեռանկարները, ինչպես նաեւ ընկերության կողմից բացված «Էներգիայի բաշխման եւ ավտոմատացման կոմպետենտության կենտրոն»-ի աշխատանքները:

Արմեն Բադալովն ընդգծել է, որ Հայաստանի հանդեպ իրենց կազմակերպության հատուկ ուշադրությունը պայմանավորված է երկրի տնտեսական ցուցանիշների աճով եւ ճարտարագիտական մտքի մեծ ներուժով:
Դիտում՝ 3176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW