Ներկայացվել է «Գրան Կարաս» բարձրակարգ նոր գինին

14.09.2017 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարաս #Տիեռաս դե Արմենիա
«Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը ներկայացրել է «Կարաս» ապրանքանիշով նոր բարձրակարգ գինին՝ «Գրան Կարաս»-ը:
 
«Կարաս»-ի տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանի խոսքով՝ «Գրան Կարաս»-ն ավելի քան 500 հոգու աշխատանքի արդյունք է:


Նա վստահություն է հայտնել, որ աշխարհում գինու շատ սիրահարներ եւ իրական գնահատողներ նաեւ «Գրան Կարաս»-ի շնորհիվ կիմանան հայկական գինու պատմության մասին, եւ շատ շուտով Հայաստանն իր տեղը կգրավի աշխարհի գինեգործական քարտեզների վրա:

«Այսօր մենք շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք մեր նոր գինին, որն արտահանելու ենք ամբողջ աշխարհով մեկ՝ աշխարհին ներկայացնելով մեր պատմությունը: Գինին, որը ներկայացնում ենք, մեր 10 տարվա աշխատանքի արգասիքն է: Մենք պատրաստվում ենք սրանով դնել հայկական գինեգործության առաջընթացի նոր սկիզբը: Այն նաեւ 500 մարդու քրտնաջան աշխատանքի արդյունք է, եւ մենք շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին իրենց կատարած աշխատանքի համար»,- ընդգծել է Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:

«Տիեռաս դե Արմենիա»-ում նշել են, որ «Գրան Կարասը-2013»-ն արտադրվելու է խիստ սահմանափակ քանակով:
Դիտում՝ 17605
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW