Բարձրարժեք նոր գինի՝ «Կարաս»-ից

07.09.2017 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարաս #Տիեռաս դե Արմենիա
Առաջիկայում «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը կներկայացնի «Կարաս» ապրանքանիշով նոր բարձրարժեք գինի:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ 6200 տարվա հայկական գինեգործության ավանդույթները, բնակլիմայական առանձնահատկություններն ու 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ստեղծելու «Գրան Կարաս-2013»-ը:

«Այս գինին առաջիկայում իր տեղը կգրավի աշխարհի բարձրարժեք գինիների կողքին եւ գինու կոլեկցիոներների հավաքածուներում: Նման բարձրակարգ հայկական գինու հայտնվելը կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը»,- նշել են «Տիեռաս դե Արմենիա»-ում:

«Գրան Կարասը-2013»-ն արտադրվելու է սահմանափակ քանակով:
Դիտում՝ 30718

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW