Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն այսուհետ հաճախորդներին կսպասարկի առանց հանգստյան օրերի եւ երկարացված ռեժիմով` ժամը 10:15-ից մինչեւ 21:30-ն: «Երկարացված աշխատանքային օրը եւ շաբաթ-կիրակի օրերին եւս սպասարկում իրականացնելը հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին այցելել բանկ եւ օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին»,- նշել են բանկում:Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի արագ կազմակերպելու նպատակով «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղն աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա: Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաեւ ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Բանկում հիշեցրել են, որ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ եւ ժամանակակից չափանիշներով կառուցված գրասենյակ: Մասնաճյուղի հասցեն է՝ ք.Երեւան, Արշակունյաց պող., 34/3 շենք («Երեւան Մոլ» առեւտրի համալիր): Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 47 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը: Tweet Դիտում՝ 4837