ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ տարվա ընթացքում բնական տարատեսակ աղետներից էապես տուժած հողօգտագործողների վնասը կփոխհատուցվի:«Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ եւ վեր հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլեւ տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարություններից, սելավներից էապես տուժած համայնքների հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները»,- ասել է Կարեն Կարապետյանը:Գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին եւ մարզպետներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հողի հարկը, ոռոգման ջրի ձեւավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները 80-100%-ով տուժած համայնքների հողօգտագործողներին զիջելու նպատակով: Tweet Դիտում՝ 2794