ՍԱՊԾ-ն տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը

01.08.2017 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՊԾ #սանիտարական անձնագիր
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) այսօր տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը:

Ինչպես հայտնել են ՍԱՊԾ-ում, անձնագրերը տրամադրվել են թռչնամիս ներմուծող եւ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:

Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն եւ բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:


«Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակցույցի համաձայն՝ սկսած սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջն առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: Ու թեեւ սննդամթերքի այլ ոլոտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020թ. հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով»-ը ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր»,- ասված է հաղորդագրությունում:

ՍԱՊԾ-ում հիշեցրել են, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակում հաց եւ միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաեւ Երեւանի հանրային սննդի կազմակերպման օբեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաեւ առեւտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

2018թ. ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Դիտում՝ 4319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW