Հացը եւ միսը կտեղափոխեն միայն սանիտարական անձնագրեր ունեցողները

15.06.2017 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԱՊԾ
Հունիսի 11-ից ուժի մեջ է մտել ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ընդունած՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրի օրինակելի ձեւը եւ տրամադրման կարգը:

ՍԱՊԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաեւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այն ներդրվելու է փուլային տարբերակով՝ մինչեւ 2020 թվականը, տրվելու է մեկ տարի ժամկետով եւ անվճար:

Տարեսկզբից ՍԱՊԾ-ն նախաձեռնել էր հանդիպումներ սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների հետ՝ նրանց ներկայացնելով սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող պահանջները եւ տեղեկացնելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերն առաջիկայում շրջանառության մեջ դնելու պահանջի մասին:

Հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի պահանջը կգործի արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից:

Հաց-հացաբուլկեղեն եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների՝ սանիտարական անձնագրերի ձեռքբերման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4322
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW