Երեւան /Մեդիամաքս/. “Հազարամյակի մարտահրավերներ” հիմնադրամի Մոնղոլիայի ներկայացուցչությունը “Գրանթ Թորնթոն Ամիօի” եւ նրա մոնղոլական գործընկեր “Օնչ-Աուդիտ” ընկերության հետ $1,5 մլն-ի պայմանագիր է կնքել: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են “Գրանթ Թորնթոն Ամիօի” մամլո ծառայությունում, պայմանագիրը կնքվել է Մոնղոլիայում աղքատության հաղթահարման ծրագրի ծրջանակներում եւ նախատեսում է այդ երկրի հիմնական երկաթուղային օպերատորի ֆինանսական աուդիտի անցկացումը 2007-2011 թվականներին: “Գրանթ Թորնթոն Ամիօի” մամլո ծառայությունում նշել են, որ 2008 թվականն ընկերության համար հատկապես հաջողված է եղել օտարերկրյա շուկաներում ծավալած գործունեության տեսանկյունից: Մասնավորապես, համագործակցության պայմանագրեր են կնքվել “Վրաստանի երկաթուղի” ընկերության եւ Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի, ինչպես նաեւ Տաջիկիստանի մի քանի առեւտրային բանկերի հետ: Tweet Դիտում՝ 12914