Մեկնարկել է Fun Armenia արշավը, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել լուսանկարների մրցույթ:Ինչպես հայտնել են ՀՀ զբոսաշրջային պետական կոմիտեի մամուլի ծառայությունում, արշավը նախաձեռնել է eli.fun ժամանցային եւ զբոսաշրջային հարթակը՝ PicsArt նկարների մշակման եւ համատեղ խմբագրման սոցիալական ցանցի Հայաստանյան գրասենյակի եւ Armenia.Travel ՀՀ զբոսաշրջային պաշտոնական կայքէջի հետ համատեղ։Արշավն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։ 19.07.2017 | 16:11 Այս տարի Հայաստան այցելությունների «աննախադեպ թիվ» է գրանցվել «Լուսանկարների մրցույթին մասնակցել կարող են ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները՝ լուսանկարելով Հայաստանը յուրովի եւ նորովի գնահատելով Հայաստանի եզակիությունն ու ամբողջ հմայքը»,- ասված է հաղորդագրությունում:Մասնակցելու համար պետք է ներբեռնել PicsArt հավելվածը կամ մուտք գործել սոցիալական ցանց համակարգչից եւ տեղադրել լուսանկարները #FunArmenia հեշթեգով՝ մեկնաբանությունում մի քանի բառով նկարագրելով յուրաքանչյուր նկարը՝ ըստ տեղակայման, կարեւորության կամ այլ հետաքրքիր տեղեկության։ Մրցույթը կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը, երբ կամփոփվեն մրցույթի արդյունքները, իսկ երկու հաղթողները կորոշվեն ամենաշատ հավանումներով եւ ժյուրիի կողմից։ Հաղթողներն eli.fun ժամանցային հարթակի կողմից կստանան երկու հոգու համար նախատեսված «խելահեղ հանգստի հնարավորություն Հայաստանում»։«Նման միջոցառում-արշավները մեծ նշանակություն ունեն թե՛ քաղաքացիների, թե՛ այցելած հյուրերի համար: Սա հնարավորություն է, որպեսզի տեղի բնակիչներն էլ նորովի տեսնեն Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային վայրերը: Զբոսաշրջության պետական կոմիտեն լավագույն լուսանկարները կօգտագործի Armenia.travel Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջում»,- ասել է Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը: «Հայաստանում եւ Արցախում ներքին զբոսաշրջության զարգացման համար կարեւոր է խրախուսել մեր քաղաքացիներին դուրս գալ ու փնտրել այն ոչ սովորական Հայաստանն ու Արցախը, որը ոչ միշտ ենք նկատում աշխատանքի գնալիս կամ ընկերների հետ զվարճանալիս։ Իսկ որքան լավ ճանաչենք մեր երկիրն իր հարստությամբ, այնքան ավելի շատ կճամփորդենք ու կսիրենք այն»,- նշել է eli.fun ժամանցային եւ զբոսաշրջային հարթակի համահիմնադիր, տնօրեն Տիգրան Ճորոխյանը։ Tweet Դիտում՝ 5129