Moon տեսախցիկը կօգնի հեռակառավարել տունը

28.06.2017 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moon #Սերգո Օհանով
Հայաստանում մշակված Moon թռչող տեսախցիկը թույլ է տալիս մոբայլ հավելվածի օգնությամբ կառավարել տանն ընթացող պրոցեսները՝ ջերմաստիճան, հեռուստացույցի ալիքներ, լուսավորություն եւ այլն, ինչպես նաեւ միշտ տեղյակ լինել, թե ինչ է կատարվում ձեր տանն այդ պահին:

Ինչպես Itel.am-ին հայտնել է Ստարտափի համահիմնադիրներից Սերգո Օհանովը, հուլիսին Indiegogo-ում կմեկնարկի crowdfunding-ը՝ ստարտափը զանգվածային արտադրության փուլ տեղափոխելու նպատակով:

«Անաղմուկ տեսախցիկը կարող է պտտվել 360 աստիճանի տակ, տեսանկարահանել ամբողջ տունը եւ ինֆորմացիան ուղարկել տանտիրոջը:

Moon-ն ունի նաեւ ձայների վերլուծության մեխանիզմ, եւ եթե, օրինակ, երեխան լաց լինի կամ պատուհան կոտրվի, ապա տանտերն անմիջապես կտեղեկանա այդ մասին: Սարքը հարմար է նաեւ համաժողովների համար՝ այն ձայնագրում է բանախոսների ելույթները՝ չեզոքացնելով տվյալ վայրում առկա աղմուկը»,- ասել է Սերգո Օհանովը:

Նրա խոսքով՝ տեսախցիկը կարող է ինտեգրվել խելացի տան այլ սարքերի հետ:
 
Անդրադառնալով արտադրութան գործընթացի՝ Հայաստանում կազմակերպման հնարավորությանը՝ ստարտափի համահիմնադիրը նշել է, որ «այն բոլոր մասերը, որոնք հնարավոր կլինի հավաքել Հայաստանում, բնականաբար՝ կարվի այստեղ»:

«Եթե լինեն համապատասխան որակյալ մատակարարներ, ապա անգամ գնի տարբերության դեպքում պատրաստ ենք գործընթացն այստեղ իրականացնել: Մեզ հարկավոր են, օրինակ, ալյումինից պատրաստվող կորպուսներ, սակայն մինչ օրս Հայաստանից նման առաջարկներ չենք ստացել»,- նկատել է Սերգո Օհանովը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Itel.am-ում:
Դիտում՝ 9750
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW