Բանկոմատներով գործարքներն ավելի անվտանգ կդառնան

16.05.2017 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ #բանկոմատ
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ բանկոմատներով եւ այլ ավտոմատ սարքերով գործարք կատարելն այսուհետ կլինի ավելի անվտանգ:

Այսօր Դիլիջանի ուսումնական կենտրոնում կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման եւ դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ» կարգում:


«Կատարված փոփոխությունների արդյունքում սպառողներն այսուհետ ավտոմատացված սարքավորումների միջոցով հնարավորություն կստանան օգտվել բանկային ծառայություններից շուրջօրյա ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում։

Սահմանվել է, որ բանկոմատներն ու այլ ավտոմատ սարքերը պետք է հագեցված լինեն տեսանկարահանման համակարգով, որը հնարավորություն կտա դիտարկել սարքին մոտեցած ցանկացած անձի դեմքը եւ գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաեւ՝ գումարը վերցնելու եւ/կամ մուտքագրելու պահերը՝ ապահովելով տեսագրվող նյութի պատշաճ որակը։

ԿԲ-ում նշել են, որ միաժամանակ կնվազեն բանկոմատում առկա կանխիկ թղթադրամներն ապօրինի յուրացնելու փորձերը: Սարքի ամբողջականությունը անօրինական վնասելու դեպքում բանկոմատում գտնվող բոլոր թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով այդ թղթադրամները օգտագործման համար ոչ պիտանի եւ անվճարունակ:
Դիտում՝ 4588

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW