ՀՀ Կենտրոնական բանկը մշակել է Հայաստանում գործող առեւտրային բանկերի բանկոմատների անվտանգության լրացուցիչ կանոններ:Այս մասին հայտնել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունում՝ ի պատասխան Banks.am-ի հարցման՝ կապված վերջին շրջանում բանկոմատներից կատարված հափշտակության փորձերի հետ: Banks.am-ը ԿԲ-ից հետաքրքրվել էր, թե անվտանգության ինչ միջոցառումներ են նախատեսվում նման դեպքերի կանխարգելման նպատակով:«ՀՀ Կենտրոնական բանկը մշակել է ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի ԱԳՄ (բանկոմատ) անվտանգության լրացուցիչ կանոններ, որոնց ներդրմամբ կնվազի բանկոմատում առկա կանխիկ գումարին անօրինական տիրանալու գայթակղությունը, քանի որ բանկոմատի ամբողջականությունն անօրինական վնասելու դեպքում թղթադրամները կներկվեն անջնջելի ներկով՝ դարձնելով դրանք օգտագործման համար ոչ պիտանի»,- հայտնել են ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 5476