Յունիբանկը՝ «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս բանկի քարտապանները զեղչեր կստանան: Ինչպես հայտնել են բանկում, Յունիբանկի թողարկած ArCa Classic, Visa Electron եւ Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold եւ Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է ներկայացնի իր՝ Յունիբանկի կողմից թողարկված քարտը: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար:«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ եւ հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալ որակյալ եւ ժամանակակից բուժսպասարկում՝ մինչեւ 15% զեղչով»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:Բանկում տեղեկացրել են, որ բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ ակցիաների շրջանակում եւ ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում կենտրոնի ծառայություններից օգտվող քարտապաններին հավելյալ զեղչեր չեն տրամադրվում: «Սիրմեդ» բժշկական կենտրոնը գործում է 2014-ից եւ իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական ուղղություններով՝ լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ եւ բուժում, ինչպես նաեւ էսթետիկ բժշկական ծառայություններ: «Սիրմեդ» բժշկական կենտրոնի իրականացրած լաբորատոր բոլոր հետազոտությունների արդյունքների հավաստիությունը երաշխավորում են ՀՀ ապահովագրական ընկերության կողմից: Tweet Դիտում՝ 3830