Հայէկոնոմբանկն այսօր ամփոփել է 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. մարտի 1-ն անցկացված ձմեռային ակցիայի արդյունքները: «Նշված ժամանակահատվածում բանկի կողմից սպասարկվող բոլոր վճարային համակարգերի միջոցով ամենաշատ քանակով գումարներ փոխանցած եւ ստացած ֆիզիկական անձանց համար խաղարկվել են հայրենական արտադրության 3 Արմֆոն (ArmPhone) սմարթֆոն: Ընտրությունն իրականացվել է պատահականության սկզբունքով բանկի գլխամասային գրասենյակում՝ ամենաշատ քանակով գործարքներ իրականացրած հաճախորդների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: Ընդգծելով, որ նման ակցիաներ բանկում կազմակերպվում են պարբերաբար, Հայէկոնոմբանկը հիշեցրել է, որ մինչեւ ապրիլի 7-ը կին հաճախորդները բանկի բոլոր տեսակի քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:«Հայէկոնոմբանկը չի մոռանում տղամարդկանց մասին՝ հատուկ նվերներ եւ անակնկալներ մատուցելով նաեւ նրանց: Բանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդ կստանա անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող եւ պատահականության սկզբունքով ընտրված հաճախորդներին սպասվում են անակնկալներ»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 3615