Հայէկոնոմբանկը նոր ակցիա է գործարկել

09.03.2017 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն անակնկալ է մատուցում իր հաճախորդներին:

Բանկում ընդգծել են, որ նշված ժամանակահատվածում Հայէկոնոմբանկի կին հաճախորդները բանկի բոլոր տեսակի քարտերը կարող են ձեռք բերել 50% զեղչով:

«Հայէկոնոմբանկը չի մոռանում նաեւ տղամարդկանց մասին՝ հատուկ նվերներ եւ անակնկալներ մատուցելով նաեւ նրանց:

Հայէկոնոմբանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդի կտրամադրվի անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold, Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող հաճախորդներից  նաեւ պատահականության սկզբունքով ընտրված  տղամարդ հաճախորդներին սպասվում են անակնկալներ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 4473
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai