ՊԵԿ-ը կվճարի նոր սերնդի ՀԴՄ-ների գնային տարբերությունը

15.02.2017 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հարկատուները կարող են դիմել ՀՀ Պետական եկամուտների կոմիտե` նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը վերահաշվարկելու նպատակով:

«Մինչեւ 58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, որոնք մինչեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունումը նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 հազ. դրամով, սակայն պետք է ձեռք բերեին այդ որոշմամբ սահմանված 150 հազ. դրամից ցածր գներով կամ անվճար, կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու եւ այն ստանալու համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Որոշման համաձայն` 2013թ. արդյունքներով` 30 մլն դրամից մինչեւ 58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը 150 հազ. դրամը, իսկ 10 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 120 հազ. դրամը:

5 մլն-ից մինչեւ 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկատուների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման գին է սահմանվել առավելագույնը 80 հազ. դրամը, իսկ մինչեւ 5 մլն դրամ իրացումից հասույթ ունեցողների համար` առավելագույնը 60 հազ. դրամը:

Միաժամանակ, գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50%-ը:

Սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկատուներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:

Դիտում՝ 3143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai