Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 19,7 մլրդ դրամով կամ 2,8%-ով՝ կազմելով 716,2 մլրդ դրամ:ՀՀ ամենախոշոր հարկատուն 42,4 մլրդ դրամ հարկերի ծավալով շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա»-ն: Ընկերությունը, սակայն, նախորդ տարվա համեմատ գրանցել է ցուցանիշի 0,6% անկում: Ցուցակի երկրորդ հորիզոնականում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 22,6 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է 2015թ. ցուցանիշը 64,8%-ով (նախորդ տարի 8-րդ տեղում էր):Հիշեցնենք, որ 2015թ. ՀՀ երկրորդ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն էր, որը 2016թ. զիջել է իր դիրքը՝ հայտնվելով 16-րդ տեղում:17,3 մլրդ դրամ հարկերի ընդհանուր ծավալով երրորդ հորիզոնականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է: Ընկերության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,7%-ով, ինչի շնորհիվ հարկատուների ցուցակում այն բարձրացել է երեք հորիզոնականով:Խոշորագույն հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ն է`15,5 մլրդ դրամ հարկերով, ինչը զիջում է նրա նախորդ տարվա ցուցանիշը 8,4%-ով:Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը, 2016թ. տվյալներով, վճարել է 14,9 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 18,6%-ով, ինչի պատճառով ընկերությունը զիջել է դիրքը մեկ հորիզոնականով:1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 13,8 մլրդ դրամ (աճ՝ 45,7%), «Թեղուտ»-ը՝ 13,4 մլրդ դրամ (աճ՝ մոտ 3 անգամ), «Ղ-Տելեկոմ»-ը ՝ 12,8 մլրդ դրամ (անկում՝ 31,2%), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն՝ 12,4 մլրդ դրամ (անկում` 19,6%) եւ «Ֆլեշ»-ը՝ 10,9 մլրդ դրամ (անկում՝ 14,5%): Խոշոր հարկատուների ցուցակում ՀՀ բանկերի զբաղեցրած դիրքին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 4193