Վարչապետ. Մեզ պետք են ծրագրեր, որոնք կտան առավելագույն էֆեկտ

18.11.2016 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առկա պետական եւ մասնավոր ներդրումային ծրագրերը:

«Կարծում եմˋ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունը միշտ ունեցել ենք եւ կունենանք: Մեզ պետք են ծրագրեր, որոնք կտան առավելագույն էֆեկտ եւ որոնք հիմնավոր են, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»,- նշել է նա:

Վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ձեւավորվել է ներդրումների ներկայացման միասնական հարթակ եւ նախարարության կայքում արդեն տեղադրված են ծրագրերի լրացման ձեւաչափերն ու պատասխանատու մասնագետների տվյալները:

Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, իսկ դրանցից առավել իրատեսականները ներկայացնել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին եւ պոտենցիալ ներդրողներին:

Խոսքն ուղղելով բոլոր գործարարների եւ քաղաքացիներին` վարչապետը հիշեցրել է, որ կառավարության ծրագրով նախատեսվում է ստեղծել բիզնեսի աջակցմանն ուղղված հատուկ խրախուսման ֆոնդ:

Վարչապետը կարեւորել է նաեւ «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի անգլերեն թարգմանության անհրաժեշտությունը` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի ուշադրությունը հրավիրելով խնդրի լուծման վրա:

Դիտում՝ 1806
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW