Վարչապետը ՏՄՊՊՀ-ին հորդորել է լինել «մաքսիմալ ուշադիր»

18.11.2016 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմանը, որով, գերիշխող դիրքի չարաշահման համար «Երեւանի գարեջուր» ընկերությունը տուգանվել է 110 մլն դրամով:

Վարչապետը նշել է, որ թեեւ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, եւ կառավարությունն այնտեղ ազդեցության լծակներ չունի, սակայն դա չի զրկում գործադիրին կարծիք արտահայտելու հնարավորությունից:

«Պարոն Շաբոյանին եւ ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են եւ առաջնահերթ, քան գարեջրի արտադրության ոլորտը, որտեղ կան մեծ թվով արտադրողներ, ներմուծողներ ու առողջ մրցակցություն»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ինքը հանդիպել է այդ գործարարների հետ, որոնք այլ հիմնավորում են ներկայացրել:

«Այդ իսկ պատճառովˋ խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 1661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW