«Եվրոպական իրավաբանական ծառայություն» ընկերությունը Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառքը, որի դիմաց վճարումներն իրականացվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ինչպես տեղեկացրել են բանկում, «Անձնական իրավաբան» ծառայությունը համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար: ««Եվրոպական իրավաբանական ծառայություն»-ը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ամբողջ տարածքում եւ վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով` համաձայն ընտրված փաթեթի: Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում»,- նշել են բանկում: Հավաստագրերով իրավաբանական խորհրդատվությունը կիրականացվի հեռահար կերպով (հեռախոսային խորհրդատվություն, e-mail-ի կամ Skype-ի միջոցով) շուրջօրյա եւ հայկական օրենսդրության բոլոր ոլորտների վերաբերյալ` ըստ ընտրված փաթեթի: «Անձնական իրավաբան» ծառայությունը նորարարական պրոդուկտ է ինչպես իր ձեւաչափով, այնպես էլ` բովանդակությամբ: Այն շուրջօրյա իրավաբանական աջակցություն է, որը հասանելի է հաճախորդներին շաբաթվա ցանկացած օր ողջ տարվա ընթացքում՝ առանց տոների եւ հանգստյան օրերի: Այս պրոդուկտի շնորհիվ լուծվում է շատ կարեւոր հարց՝ բնակչության իրավական գրագիտության եւ ակտիվության բարձրացումը: Այս ծառայությունը քաղաքացու իրավական պաշտպանությունն ու հենարանն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետից»,- նշել են բանկում:Դառնալով «Եվրոպական իրավաբանական ծառայության» հաճախորդ` քաղաքացին ազատվում է կոնկրետ մասնագիտացման իրավաբան գտնելու անհրաժեշտությունից, ընդունելությունների հերթագվելու եւ իրավաբանի ժամանակացույցի հետ հարմարվելու անհրաժեշտությունից: Tweet Դիտում՝ 14818