ՎՏԲ-Հայաստան Բանկում Unistream-ը կգործի շուրջօրյա

20.09.2016 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօրվանից սկսած գործարկում է Unistream դրամական փոխանցումներն ուղարկելու շուրջօրյա հնարավորություն՝ բանկի կայքի միջոցով:

Փոխանցումներն իրականացվում են անմիջականորեն բանկի կայքում՝ հաճախորդների կողմից իրենց Visa կամ MasterCard վճարային քարտերի (որոնք թողարկված են ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ այլ բանկերի կողմից) մնացորդների շրջանակներում:

Բանկում ընդգծել են, որ «փոխանցման գործընթացը տեղի է ունենում ակնթարթորեն, անվտանգ եւ ապահով»:

Ուղարկված փոխանցումներ կարելի է ստանալ ցանկացած «Յունիստրիմ» անհասցե դրամական փոխանցումների կետում Ռուսաստանում, ԱՊՀ եւ Եվրոպայի երկրներում:

Բանկի կայքի միջոցով «Յունիստրիմ» դրամական փոխանցում կատարելիս գանձվում է միջնորդավճար՝ փոխանցման 3%-ի չափով: Փոխանցումներ կարելի է ուղարկել ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, որտեղ դուրսգրումը կիրականացվի ռուսական ռուբլիով: Մեկ դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է 75 000 ռուսական ռուբլի (համարժեք այլ արժույթով):

Դիտում՝ 11849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW