Ռուբեն Վարդանյանը բարելավել է դիրքը Forbes-ի վարկանիշում

14.04.2016 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է 2016թ. «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշը, որում ընդգրկված է ազգությամբ 7 հայ:

Նրանց շրջանում անցած տարվա համեմատ բավական խոշոր առաջընթաց է արձանագրել IDeA, RVVZ հիմնադրամների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Այս տարի գործարարը $0,95 մլրդ կարողությամբ հայտնվել է վարկանիշի 81-րդ հորիզոնականում: Անցած տարվա համեմատ նա 11 հորիզոնականով բարելավել է աղյուսակում իր դիրքը, սակայն կարողությունը տարվա ընթացքում մնացել է անփոփոխ:

Վարկանիշի ամենահարուստ հայ գործարարը «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր եւ համասեփականատեր Սերգեյ Գալիցկին է, որի կարողությունը Forbes-ը գնահատել է $5,7 մլրդ: Այս ցուցանիշով նա զբաղեցրել է վարկանիշի 17-րդ հորիզոնականը:

Գործարարի կարողությունը նախորդ տարվա համեմատ նվազել է $2,6 մլրդ-ով:

$3,1 մլրդ կարողությամբ վարկանիշի 28-րդ տեղում է հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: 2015թ. նա 26-րդ հորիզոնականում էր՝ $4 մլրդ կարողությամբ:

Վարկանիշի 54-րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը`$1,4 մլրդ կարողությամբ: Անցած տարի հայ գործարարը զբաղեցնում էր միեւնույն հորիզոնականը՝ $1.6 մլրդ կարողությամբ:

Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը $0.75 մլրդ կարողությամբ 105-րդն է: Գործարարի կարողությունը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ, սակայն վարկանիշում նա բարելավել է դիրքերը 15 հորիզոնականով:

«Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները հայտնվել են ցուցակի 124-րդ եւ 125-րդ հորիզոնականներում՝ յուրաքանչյուրը՝ $0.7 մլրդ կարողությամբ: Նշենք, որ 2015թ. համեմատ Սարկիսով եղբայրները զիջել են դիրքերը 19 հորիզոնականով (-$0.2 մլրդ):

«Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է  «Նովատէկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը ($14,4 մլրդ), նրան հաջորդում են «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր եւ դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը ($13,3 մլրդ) եւ USM Holdings-ի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը ($12,5 մլրդ):

Դիտում՝ 4952
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW