Պրոմեթեյ Բանկը ներդրել է 3D Secure համակարգը

23.03.2016 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը ներդրել է քարտով ինտերնետային գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը:

Բանկում նշել են, որ այս համակարգը նվազեցնում է online վճարումների կայքերում քարտով զեղծարարություններ կատարելու ռիսկերը:

«Այսուհետ բանկի քարտատերերի ինտերնետային գործարքներն ապահովված են լինելու անվտանգության եւս մի մակարդակով՝ sms հաստատումերի միջոցով: Online գործարքներ կատարելիս այն քարտատերը, որոնք արդեն ակտիվացրել են sms հաղորդագրություն ստանալու ծառայությունը, իրենց քարտին կցված հեռախոսահամարին կստանան լրացուցիչ կոդ, որն անհրաժեշտ է լրացնել կայքում՝ գործարքը հաստատելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Եթե հաճախորդը դեռ չի ակտիվացրել sms ծառայությունը, ապա կարող է մոտանալ բանկի ցանկացած մասնաճյուղ եւ լրացնել համապատասխան դիմումը:

Բանկում նշել են, որ բացի 1 sms-ի արժեքից (20 ՀՀ դրամ), քարտատերը որեւէ լրացուցիչ ծախս չի կրելու:

Անվտանգության 3D Secure համակարգը գործում է այն կայքերում, որոնցում առկա է MasterCard SecureCode լոգոն:

Դիտում՝ 22120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW