Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել
18.03.2016 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wowarmenia.ru

Յունիբանկը նախատեսում է 2016թ. ապրիլ-հունիսին իրականացնել բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում (SPO) եւ դիտարկում է ինստիտուցիոնալ ներդրող ներգրավելու հնարավորությունները:
Այդ մասին Banki.ru պորտալին ասել է Յունիբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
«Հայաստանում առաջին անգամ Յունիբանկն ինքնուրույն իրականացրեց IPO, որը նախատեսված էր անհատական ներդրողների լայն շրջանակի համար եւ ուղեկցվում էր լայնածավալ մարքեթինգային արշավով: Բաժնետոմսերի տեղաբաշխումը, ինչպես եւ սպասվում էր, մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ներգրավվեցին անհատական ներդրողներ, ինչը հնարավորություն տվեց մեզ ցուցակվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի B հարթակում: Այս փուլում որոշում է ընդունվել դիվերսիֆիկացնել բաժնետերերի կազմը եւ ներգրավել նաեւ ինստիտուցիոնալ ներդրողների»,- հայտարարել է Գագիկ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Յունիբանկը նախատեսում է SPO-ի անցկացման համար ներգրավել Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված ներդրումային բանկ, որն ունի տվյալ ուղղությամբ աշխատելու փորձ:
«Երկրորդային տեղաբաշխումը նախատեսված է ընթացիկ տարվա ապրիլ-հունիսի համար, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ տեղաբաշխման ծավալների ու պայմանների մասին Յունիբանկը կհրապարակի առաջիկայում»,- ասել է Գագիկ Զաքարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: