Պրոմեթեյ Բանկը բարելավել է ոսկու գրավադրմամբ տրամադրվող լոմբարդային վարկերի պայմանները: Բանկում նշել են, որ այսուհետ վարկերը տրամադրվելու են տարեկան 22% տոկոսադրույքով՝ նախկին 24%-ի փոխարեն: Վարկերի մարման ժամկետը երկարացվել է եւ այժմ կազմում է 2 տարի:«Հայտի ուսումնասիրման վճարները եւս նվազեցվել են՝ կազմելով 5 000 դրամ՝ մինչեւ 500 000 դրամ վարկերի դեպքում եւ 7 000 դրամ` 500 001 դրամ եւ ավելի գումարով վարկերի համար»,- ասված է հաղորդագրությունում:Վարկերը տրամադրվելու են դրամով՝ կանխիկ եւ անկանխիկ տարբերակներով միայն Պրոմեթեյ Բանկի մասնաճյուղերում, բացի «Էրեբունի» մասնաճյուղից: Tweet Դիտում՝ 19130