Այսօրվանից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay եւ S Pay վճարային տերմինալների միջոցով:Ինչպես տեղեկացրել են բակում, վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների եւ 290 Easy Pay տերմինալների միջոցով՝ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում:Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացվող վճարումներ կատարելիս գործում են հետեւյալ պայմանները եւ սակագները.- Համալրման նվազագույն գումար` 1,300 դրամ:- Համալրման առավելագույն գումարը` 60,000 դրամ:Ընդ որում` մինչեւ 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:- Յուրաքանչյուր վճարման միջնորդավճարը կազմում է 300 դրամ:- Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 դրամ սահմանաչափով:- Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում.• երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-ից մինչեւ 19:00-ը;• շաբաթ օրը` 09:00-ից մինչեւ 18:00-ը;• մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով: Tweet Դիտում՝ 10944