ABN AMRO-ի ներկայացուցիչները “Յունիբանկում” կներդնեն ռիսկերի կառավարման ծրագիր

04.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Միջազգային ABN AMRO բանկը եւ NFX հոլանդական գործակալությունն ընտրել են “Յունիբանկը”` Հայաստանում “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման ծրագրի” իրագործման համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի“ մամլո ծառայությունում, “Ռիսկերի կառավարման գործընթացների բարելավման ծրագրի” մասնակիցների ընտրությունն իրականացվել է երկու փուլով. բանկերից ստացված հարցաթերթիկների ամփոփման եւ բանկերի ղեկավարության հետ անցկացված հարցազրույցների միջոցով:

Արդյունքների վերջնական ամփոփումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին կայացած սեմինարի ընթացքում, որին մասնակցել է ՀՀ Կենտրոնական եւ առեւտրային բանկերի ղեկավար կազմը:

Ծրագրի իրականացման հիմնական նպատակը հայաստանյան բանկերում ռիսկերի կառավարման ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրումն է: Ծրագրի իրականացման տեւողությունը 14 ամիս է: Նախատեսվում է, որ ABN AMRO բանկի ներկայացուցիչները “Յունիբանկում” ծրագրի իրականացումն սկսելու նպատակով Հայաստան կժամանեն 2007 թվի սկզբին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7019
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW