Արարատբանկին շնորհվել է ISO/IEC 27001:2013 հավաստագիր

20.10.2015 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկին Certification International (UK) LTD-ի կողմից շնորհվել է Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագիր:

Արարատբանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ ISO hավաստագիրը փաստում է, որ բանկում միջազգային պահանջներին համապատասխան ապահովված են շրջանառվող ամբողջ տեղեկատվության գաղտնիությունը, հասանելիությունը եւ ամբողջականությունը: Միեւնույն ժամանակ, այն հավաստում է, որ Արարատբանկը հետամուտ է բանկին եւ բանկի հաճախորդներին վերաբերող տեղեկատվության անվտանգությանը, ինչպես նաեւ գործունեության անընդհատության ապահովմանը։

«Ստանդարտացման նոր համակարգի ներդրման շնորհիվ Արարատբանկն այսուհետ առավել հետեւողական է լինելու տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա ռիսկերի բացահայտման, կառավարման եւ նվազեցման, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 4710

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW