Ֆինանսական ծառայություններ տրամադրող բրիտանական Divisa UK Limited ընկերությունը հայտարարել է Հայաստանում գրանցված «Ֆինանսական տեխնոլոգիաների լաբորատորիա» (FinLab) ընկերությունը գնելու մասին: Ինչպես հաղորդում է IaftNews-ը, նման ռազմավարական նշանակություն ունեցող ձեռքբերումը թույլ կտա բրիտանական ընկերությանն առավելագույնս օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը, որը, փաստացի, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու դարպաս է եւ կարող է օգտագործվել հարակից երկրներ ծառայություններ մատուցելու համար: Divisa Capital-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայաստանը բավական ուժեղ եւ գերազանց կարգավորվող բանկային համակարգ ունի, «ինչն օգնեց երկրին գրեթե առանց կորուստների դուրս գալ վերջին ֆինանսական գլոբալ ճգնաժամերից»:FinLab-ը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել եւ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա է ստացել 2012թ. հուլիսին: Banks.am-ին չհաջողվեց կապ հաստատել FinLab-ի հետ` գործարքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ պարզելու համար: FinLab-ի տնօրեն Արտակ Նահապետյանի հետ 2012թ. արված հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 16171